Լոռու մարզում զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված թխկիների պուրակ են հիմնել

Լոռու մարզում զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված թխկիների պուրակ են հիմնել

PanARMENIAN.Net - “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշով) աջակցեց Արևելյան Հայաստանի ազատագրման համար առաջին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ (1801-1813թթ) զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված թխկիների պուրակի ստեղծմանը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին “ԱրմենՏելի” մամլո ծառայությունը, “Ռուսական Մշակույթի օջախ” հասարակական կազմակերպության կամավորները Լոռվա մարզում տնկել են զոհված զինվորների թվին համապատասխան 114 ծառ:

“Որպես ռուս ազգի ներկայացուցիչ և հայ ազգի բարեկամ, հպարտ եմ, որ շնորհիվ հենց մեր բարեկամության հնարավոր եղավ իրականացնել այս նախաձեռնությունը: Հուսով եմ, որ այս պուրակը կհիշեցնի մեր նախնիների փառավոր անցյալի մասին, կդառնա միասնության և մեր եղբայրական ժողովրդների լուսավոր ապագայի խորհրդանիշ”,- նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Իր հերթին “Ռուսական Մշակույթի օջախ” հասարակական կազմակերպության նախագահ Ջուլիետա Կուզինան ասաց. “Մենք շնորհակալ ենք “ԱրմենՏել” ընկերությանը պուրակի ստեղծմանն աջակցելու համար: Կարծում ենք, որ սա արժանի տուրք է զինվորական փառքին և ռուս-հայկական բարեկամական կապերին”:

Ապրիլի 17-ին “ԱրմենՏել”-ը հայ լրագրողների հետ համատեղ Հաղթանակի զբոսայգում տնկեց 107 ծառ` հիմնելով “Լրագողների պուրակ”:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---