ՖԽՎ 23-րդ եվրոպական տարածաշրջանային ֆորումը կրթական բարեփոխումների առնչությամբ հայտարարություն է ընդունել

ՖԽՎ 23-րդ եվրոպական տարածաշրջանային ֆորումը կրթական բարեփոխումների առնչությամբ հայտարարություն է ընդունել

PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական Վեհաժողովի (ՖԽՎ) 23-րդ եվրոպական տարածաշրջանային ֆորումի անցկացումը Հայաստանում շատ կարևոր էր, քանի որ դա հայ հասարակայնությանը թույլ տվեց ավելի մանրամասն ծանոթանալ այն հարցին, թե ինչպիսի հնարավորություններ է ընձեռում Ֆրանկոֆոնիան (Աշխարհի ֆրանսալեզու երկրների համագործակցության միջազգային կազմակերպություն): Այդ մասին ՀՀ խորհրդարանում հայտնեց Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական Վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության պատվիրակության նախագահ Արմեն Ռուստամյանը ՖԽՎ 23-րդ եվրոպական տարածաշրջանային ֆորումի ներկայացուցիչների հետ համատեղ կայացած մամլո ասուլիսում:

Ռուստամյանի խոսքով, ֆորումի անցկացման ընթացքում հայ հասարակայնությանը պարզ դարձավ, որ Ֆրանկոֆոնիան արժեքների միասնական համակարգի, այլ ոչ թե լեզվային ընդհանրության վրա հիմնված կազմակերպություն է: «Ֆորումի շրջանակներում քննարկվեցին կրթությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև համատեղ հայտարարություն ընդունվեց, որում կրթական բարեփոխումներին վերաբերող առաջարկներ կան»,- ընդգծեց նա:

Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական Վեհաժողովի եվրոպական առաքելության ղեկավար Ժան-ՊոլՎալն իր հերթին իր գոհունակությունը հայտնեց Հայաստանում կրթական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման բարձր մակարդակի առթիվ, ինչում նրանք համոզվեցին իրենց այցելությունների ընթացքում:

ՖԽՎ-ում Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Գենրիետ Մարտինեսը հայտնեց, որ հայ հասարակության շրջանում ֆրանսերենի իմացության բարձր մակարդակը ցույց է տալիս Հայաստանի ինտեգրվածության աստիճանը Ֆրանկոֆոնիայում: «Մեր կազմակերպությունը երկու նպատակ է հետապնդում` ֆրանսերեն լեզվի պահպանությունը, որը շատ լավ իրականացվում է Հայաստանում, ինչպես նաև ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության զարգացումը: Երկրորդ հարցում Հայաստանը նույնպես իր առանձնահատուկ տեղն ունի»,- ընդգծեց նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---