Դանիել Իոաննիսյան. Հայաստանի իշխանությունները պայքարում են ոչ թե հանուն արդարության, այլ գիտության դեմ

PanARMENIAN.Net - «Կառավարության որոշումը բանակի տարկետումով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերը կրճատելու մասին կարող է հանգեցնել շատ բացասական հետևանքների»,- Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ուսանողական բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը` Երևանի պետական հալասարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Դանիել Իոաննիսյանը:

Նա նշել է, որ այդ որոշման հետ կապված հայկական բանակի շարքերը կհամալրվեն մոտ հարյուր հոգով, ինչը շատ չի օգնի բանակին, սակայն մեծ վնաս կհասցնի գիտությանը:

«Հայաստանի իշխանությունները` երկրի, որն ուղղված է գիտության և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը, իրենց գործողություններով պայքարում են ոչ թե արդարության համար, այլ գիտության դեմ»,- ասել է Դանիել Իոաննիսյանը:

Բողոքի ակցիայի ևս մեկ կազմակերպիչ, ԵՊՀ ռոմանո-գերմանական ֆակուլտետի ուսանող Սոս Ավետիսյանը նշել է, որ հայկական իշխանությունների գործողությունները կրթական բարեփոխումներ են, «սակայն բարեփոխումները նման արմատական կերպով անցկացնելն ուղղակի ծիծաղելի է»:

«Հայրենասիրության և ռազմավարության մասին խոսելը, երբ թուրքագիտության մագիստրատուրայում մնացել է միայն մեկ տեղ բանակում ծառայելու տարկետումով, անհեթեթ է: Չի կարելի է ասոցացնել Հայրենիքի պաշտպանությունը միայն հրացանների հետ»,- ասել է Սոս Ավետիսյանը:

Մայիսի 6-ին Երևանի համալսարանների 200 ուսանողներ կազմակերպել էին բողոքի ակցիա Հայաստանի կառավարության շենքի մոտ ի նշան մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բանակում ծառայելու տարկետումով տեղերի կրճատման: Ակտիվիստները նամակ են հանձնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---