Վարչապետ Տիգրան Սարգսյանը հոբելյանական մեդալներ է հանձնել վետերաններին 8 մայիսի 2010 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններին: Շնորհավորելով նրանց Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ` կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. «Մեծ պատիվ է այսօր ձեզ ընդունել կառավարության շենքում եւ ողջույնի, շնորհակալության խոսքեր հղել այն կենսագրության համար, որ կերտել եք, այն ճանապարհի համար, որ անցել եք: Իմ հայրը ձեզ պես մասնակցել է պատերազմին: Նա իր ռազմական ուղին անցել է բելառուսական ճակատում, հաշմանդամ էր: Հիշում եմ նրա պատմություները, եւ ինչպես էր մայիսյան այս տոներին մշտապես ոգեւորված: Նա համարում էր, որ մայիսի 9-ը մեր ժողովրդի հպարտության տոնն է, որովհետեւ հայ ժողովորդն իր մեծ լուման ներդրեց երկրոդ համաշխարհային պատերազմում: Մենք աննկարագրելի պատմական դրվագներ գիտենք, թե հայ զինվորն ինչ հերոսություններ է գործել պատերազմի ժամանակ: Համոզված եմ, որ հենց Հայրենական պատերազմի մասնակիցներն էին, որ հաղթանակի ոգեւորությունն ու բերկրանքը հաղորդեցին ղարաբաղյան պատերազմի մեր երիտասարդ սերնդին, եւ մենք հաղթանակներ տարանք նաեւ ղարաբաղյան ճակատամարտում: Օգտվելով այս բացառիկ հնարավորությունից, շնորհավորում եմ ե’ւ ձեզ, ե’ւ ղարաբաղյան ճակատարտում հաղթանակ տարած բոլոր մեր ընկերներին: Սիրելի վետերաններ, մենք չափազանց բարձր ենք գնահատում ձեր սխրանքները, ձեր անցած ճանապարհը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագահի բարձր հովանավորությամբ միջոցառումների մեծ ծրագիր է իրականացնում, որի նպատակն է մի կողմից` մեր պարտքը կատարել ձեր նկատմամբ, մյուս կողմից` ձեր սխրանքները, ձեր ոգին հաղորդել երիտասարդ սերնդին: Մեծ պատիվ է ինձ համար, որ այսօր հնարավորություն ունեմ պարգեւատրել ձեզ Հայաստանի Հանրապետության բարձր պարգեւներով: Շնորհավոր ձեր եւ մեր հիասքանչ տոնը՚»: Հանդիպման ընթացքում վարչապետը Հայրենական պատերազմի 14 վետերանի հանձնել է ՀՀ նախագահի պարգեւները` ՙ1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 65 տարին՚ հոբելյանական մեդալներ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը ԲՏԱ նախարարն ու Նուբար Աֆեյանը խոսել են ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի մասին Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը |