Հրանուշ Հակոբյան. Պետք է ընդլայնել «Հայաստան» հիմնադրամի մասնաճյուղերի աշխարհագրությունը14 մայիսի 2010 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Երևանում կայացել է «Հայաստան» համահայկական բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստը, որը բացել է Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հաղորդել է, որ դահլիճում ներկա են Խորհրդի 36 անդամներից 32-ը և տեղական մարմինների 25 ներկայացուցիչներ, ինչը ապահովում է քվեարկության նորմալ գործընթաց: Բոլոր անդամների միահամուռ որոշամամբ Հոգաբարձուների խորհրդի մեջ է մտել Տիրուհի Բուրդարյանը: «Տիրուհի Բուրդարյանի ամուսինը` Վարուժանը, բարեգործ է Բրազիլիայից, ավանդ ունի «Հայաստան» հիմնադրամի ծրագրերի իրագործման մեջ, և ես շատ ուրախ եմ, որ նրա կինը և երեխաները ցանկություն են հայտնել հետագայում մասնակցել հիմնադրամի գործունեությանը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Այնուհետև ներկաները ֆիլմ են դիտել միության և Հայաստանում ու Արցախի Հանրապետությունում իրականացրած ծրագրերի մասին: «Տվյալ նիստի ժամանակ մենք հաշվետվություն ենք ներկայացրել ոչ միայն միության աշխատողներին, այլ նաև միջազգային կազմակերպություններին: Այդ հաշվետվությունը միաձայն ընդունվել է»,- լրագրողներին հաղորդել է «Հայաստան» Համահայկական բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ավելացնելով, որ հեռուստամարաթոնից ստացված փողերը և 2010-ին ձեռք բերված միջոցները կուղորդվեն ԼՂՀ ջրամատակարարման հարցի լուծմանը: Նրա խոսքերով, 2010-ին հավաքվել է մոտ 16 մլն դոլար, որն ուղորդվել է Շուշիի վերականգնմանը (10.5-11 մլն դոլար), ԼՂՀ-ում անցկացվող այլ միջոցառումների (3 մլն դոլար) և հայկական սահմանամերձ գյուղերի զարգացմանը: «Մեր հիմնադրամը 18 տարեկան է, այսինքն մենք տոնում ենք նրա չափահասությունը, և հաճելի է, որ նրա գործունեությունը ժամանակավոր չի դարձել: Ես շատ ուրախ եմ, որ հիմնադրամի հավաքած միջոցները հատկացվել են Շուշիում ծրագրերի իրականացմանը, քանի որ Շուշին և ողջ Արցախը մեր ազգի խիղճն են, և յուրաքանչյուր հայ պետք է մտածի դրանց բարգավաճման մասին: Կարևոր է նաև, որ 2010-ին միջոցներն ուղորդվելու են գյուղերի ջրամատակարարմանը, քանի որ Հայաստանի ավելի քան 200 գյուղում ջուր չկա, և մենք պետք է օգնենք մեր հայրենակիցներին այդ հարցի լուծման մեջ»,- ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նաև նշել է, որ պետք է ընդլայնել հիմնադրամի մասնաճյուղերի աշխարհագրությունը և ստեղծել դրանք, օրինակ, Ասիայում և Լատինական Ամերիկայում: Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը ԿԲ. Տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7%-ի միջակայքում 12-ամսյա բնականոն գնաճը դեռևս գտնվում է բացասական տիրույթում |