Նունե Կարապետյանը ներկայացնում է «Ծափիկ-ծափիկ» մանկական երգերի խտասկավառակը

Նունե Կարապետյանը ներկայացնում է «Ծափիկ-ծափիկ» մանկական երգերի խտասկավառակը

PanARMENIAN.Net - 2010-ին մայիսի 20-ին Երևանում կայանալու է երաժիշտ Նունե Կարապետյանի «Ծափիկ-ծափիկ» մանկական երգերի ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակում ընդգրկված են ինչպես ժողովրդական («Արև-արև», «Անձրև»), այնպես էլ Նունե Կարապետյանի հեղինակային երգերը:

«Երբ ծնվեցին իմ երկվորյակները, երկար ժամանակ երեխաներիս համար փնտրում էի CD հայկական երգերով: Դժբախտաբար, ընտրությունը մեծ չէր, ուստի ես ինքս ընդգրկվեցի դրա ստեղծման աշխատանքի մեջ»,- պատմել է երաժիշտը:

Ձայնասկավառակում կան նաև օրորոցային երգեր, երգ-գործողություններ, որոնք երգելիս երեխան պետք է կատարի այն ամենն, ինչ երգում է, ինչը զարգացնում է մոտորիկան:

Նունե Կարապետյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Ծնվել է Երևանում, այժմ բնակվում է Բոստոնում (ԱՄՆ): Նունեն երգում է երգչախմբում, հանդես է գալիս օպերային հանրությունների հետ (Opera Boston, Granite State Opera, Pacific Repertory Opera) և տալիս է համերգներ: Նունեն երաժշտություն է դասավանդում 1-7տ երեխաներին հատուկ Kindermusik ծրագրով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---