Հայկական Պտղավան գյուղում բացվեց «Կանգառ Մետաքսի ճանապարհին» կենտրոնը

Հայկական Պտղավան գյուղում բացվեց «Կանգառ Մետաքսի ճանապարհին» կենտրոնը

PanARMENIAN.Net - «Կանգառ Մետաքսի ճանապարհին» կենտրոնի շնորհանդեսը Հայկական հուշարձանների ուսումնասիրման նախագծի (ԱՄԱՓ) շրջանակներում կայացել է Պտղավան գյուղում` վրացական սահմանից ոչ հեռու: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից, հանգստի կենտրոնի բացումն ուղեկցվել է ժողովրդական բեմականացումներով, հյուրասիրություններով, գյուղի բնակիչների, ինչպես նաև Նոյեմբերյանի հաշմանդամ երեխաների զարգացման կենտրոնի սաների ձեռագործ աշխատանքների ու հուշանվերների տոնավաճառով:

Նախագծի նպատակն է «հանգստի համար կանգառ» կազմակերպել Մետաքսի ճանապարհի հայկական հատվածքում, որը համադրելու է հանգստի գոտին և տեղական ծառայությունների և արհեստների վաճառքը:

Նախագիծը հովանավորում են ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ դեսպանատան մշակութային հիմնադրամը, USAID/CAPS-ը, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոսարանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---