Հայաստանը պատրաստվում է ավիաուղևորների հոսքի ավելացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Քաղավիացիայի վարչությունը և Ուլյանովսկի քաղավիացիայի բարձրագույն ավիացիոն ուսումնարանը, որն ինստիտուտի կարգավիճակ ունի, ընթացիկ տարվա ապրիլին համաձայնագիր են ստորագրել համագործակցության մասին: Այդ մասին այսօր Երևանում կայացած «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ֆրիդա Մուրադյանի հետ համատեղ մամլո ասուլիսում լրագրողներին է հայտարարել Քաղավիացիայի գլխավոր վարչության թռիչքային անվտանգության վարչության պետ Սերոբ Կարապետյանը: Ըստ նրա, համաձայնագրով նախատեսվում է, որ Ավիաուսումնական կենտրոնի շրջանավարտները կկարողանան լրացուցիչ կրթություն ստանալ Ուլյանովսկի քաղավիացիայի բարձրագույն ավիացիոն ուսումնարանում, իսկ 10 դիմորդ կկարողանա սովորել այնտեղ պետպատվերով: Բացի այդ, համաձայնագրով նախատեսվում է, որ Ավիաուսումնական կենտրոնի մասնագետները վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների կմասնակցեն Ուլյանովսկում: Ինչպես ասել է Սերոբ Կարապետյանը, 5 տարուց Հայաստանը կունենա 50 պրոֆեսիոնալ օդաչու, ինչը թույլ կտա ապահովել ուղևորահոսքի սպասարկումը, որը կավելանա «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի կառուցման արդյունքում:

Ինչպես ասաց Ավիաուսումնական կենտրոնի տնօրեն Ֆրիդա Մուրադյանը

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---