ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերժ Սարգսյանին 56-ամյակի առթիվ30 հունիսի 2010 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ. «Ձեր հարուստ կենսագրությունը միահյուսվել է մեր ժողովրդի նորագույն պատմության փորձություններով լեցուն, բայցև փառավոր էջերին։ Արցախյան ազատամարտի խրամատներում մեր ժողովրդի հաղթանակն ու բանակաշինության կարևորագույն առաքելությունը, մեր պետականության առաջընթացից մինչև Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության շարունակական ամրապնդումը մեծապես կապվում են Ձեր անձնական ներդրման հետ։ Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը կարողանալու է հաղթահարել ծառացած բոլոր մարտահրավերներն ու միասնաբար հասնելու ենք մեր համազգային նպատակների իրականացմանը։ Մեկ անգամ ևս ընդունեք իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ծննդյան տարեդարձի առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու նորանոր ձեռքբերումներ` ի փառս Հայաստանի և հայ ժողովրդի», հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի Ալիևի անվտանգության ծառայության պետի ընտանիքը միլիոնավոր դոլարների անշարժ գույք ունի Լոնդոնում և Դուբայում Էյուբովն ավելի քան 20 տարի Ալիևի անվտանգության ծառայության պետն է, մինչ այդ էլ այդ պաշտոնը զբաղեցրել է նրա հոր օրոք ՀՀ ԶՈւ–ն ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն է սկսել Անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ |