Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի վարչական մասնաշենքի հանդիսավոր բացման արարողությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ներկա է գտնվել մայրաքաղաքի Հանրապետության 37 հասցեում գտնվող «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի վարչական մասնաշենքի հանդիսավոր բացման արարողությանը:

Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել պատմամշակութային արժեք հանդիսացող վերակառուցված այդ շենքում, այցելել այնտեղ տեղակայված հասարակական մի շարք կազմակերպությունների և «Ամերիկայի Հայկական Համագումար» կորպորացիայի ու «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի երևանյան գրասենյակներ:

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ նորաբաց շենքում գործող հասարակական կազմակերպությունները տարիներ շարունակ իրականացնում են տարբեր բարեգործական ծրագրեր` ուղղված Հայաստանի զարգացմանը և հայ ժողովրդի բարօրությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---