Հուլիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեց Մարսելի հայ համայնքի պատվիրակությունը19 հուլիսի 2010 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեց Մարսելիհայհամայնքի պատվիրակությունը: ՊատվիրակությանկազմումէինՄարսելի Հայ մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ) նախագահ Ժիլբեր Մարկոյանը, Մարսելի ՀՅԴ ներկայացուցիչներ Մարկ Սեմերջյանը և Հակոբ Բասմաջյանը, Մարսելի ՀՕՄ նախագահ Քրիստին Սեմերջյանը, Մարսելի Համազգային հայ կրթական և մշակութային միության դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բրիջիտ Մարկոյանը և նույն դպրոցի վարչության անդամ Հակոբ Բալթայանը: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը բարձրգնահատեց նրանց գործունեությունը Հայ Դատի լուծման, Մարսելի հայ համայնքի համախմբման, հայության շահերի պաշտպանության առումով: Նա արժեվորեց ՄարսելիՀամազգային հայ կրթական և մշակութային միության դպրոցի և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դպրոցների քույրացման գործընթացը: Նա ընդգծեց Մարսելի ՀՄԸՄ մասնաճյուղի գործունեության կարևորությունը հայ երիտասարդության կյանքում: ՆերկայացնելովՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը` Ստեփան Պետրոսյանն անդրադարձավ նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի` «Արի տուն», «Մեր մեծերը» և այլն: Նա ծանոթացրեց նաև Սփյուռքի հայ համայնքների համար արևմտահայերենի միասնական դասագիրք ստեղծելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Փոխնախարարը տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հրատարակվող «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի, ինչպես նաև արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը համակարգչային փոխարկիչ ծրագրի մասին: Պատվիրակության անդամները ներկայացրեցին Մարսելի Համազգային հայ կրթական և մշակութային միության դպրոցին կից Եվրոպայում ամենամեծ հայկական մարզասրահ և թատերասրահ կառուցելու ծրագիրը` ցուցադրելով սեպտեմբերից կառուցվելիք շինության նախագծերը: Ստեփան Պետրոսյանը հույսհայտնեց, որ նման հանդիպումները նորխթան կհանդիսանանհետագա համագործակցության համար, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում |