Արքեպիսկոպոս Ոսկան Գալփակյանը պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրի համաձայն, ՀՀ Զինված ուժերին մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում հայ կուրսանտների ուսումնառության մշտական աջակցության ցուցաբերման համար ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվել է Տ.Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը, ասվում է Հունաստանում եւ Կիպրոսում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Սամվել Ռամազյանի տարածած հաղորդագրության մեև:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սրբազանը, «Հայոց բանակի կազմավորման առաջին իսկ օրերից հանդես է եկել զանազան հայրենասիրական նախաձեռնություններով` այդ կերպ իր անձնական լուման ներդրել հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման գործում»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---