2012 թ. լրանում է հայերեն լեզվով առաջին հրատարակված պարբերականի 500 տարին

2012 թ. լրանում է հայերեն լեզվով առաջին հրատարակված պարբերականի 500 տարին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանն ԱՄՆ-ում այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան: PanARMENIAN.Net ին Ամերիկայի հայկական համաժողովում հայտնել են, որ, Սարգսյանը Մ. Նահանգներ է մեկնել Կոնգրեսի գրադարանի հրավերով: Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը շնորհավորել է AGMA-ին և հայկական ազգային ինստիտուտին` հետազոտական նոր կենտրոնի ստեղծման առիթով և նշել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ մասնագիտացված գրադարանի կարևորությունը:

Հայերեն լեզվով առաջին հրապարակված պարբերականի 500 ամյակի կապակցությամբ, որի հոբելյանական միջոցառումները կատարվելու են 2012 թ., AGMA-ն մտադիր է հոբելյանական տարուն նվիրված նմուշներ ցուցադրել: Դավիթ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել AGMA-ին իրեն տրված այն հնարավորության համար, որ կարողացել է դիտել Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հավաքածուն: Նա նաև ներկա է գտնվել Սմիթի և Պարկերի ժողովածուների հիման վրա հավաքածուների նոր հատուկ բաժնի բացմանը, որը նվիրաբերել էր Հայկական ազգային ինստիտուտը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---