Վարչապետը հայ ժողովրդին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման քսաներորդ տարեդարձի կապակցությամբ23 օգոստոսի 2010 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Բազե-2010» միջազգային երիտասարդական հավաքի մասնակիցներին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման քսաներորդ տարեդարձի կապակցությամբ: Իր ելույթի խոսքում նա ասել է.«Օրն առանձնահատուկ է նաև նրանով, որ հայ ժողովուրդն այսօր նշում է Անկախության հռչակագրի ընդունման քսաներորդ տարին։ Ձեզանից շատերը ծնվել են հենց այն օրերին, երբ մենք ձևավորում էինք Հայաստանի Հանրապետության հիմքերը։ Հռչակագրի ընդունումն ունեցավ պատմական նշանակություն մեր ժողովրդի համար, որովհետև հռչակագրում ներառված էին հենց այն սկզբունքները, որոնցով հետագայում մենք կարողացանք օրենքներով, նորմատիվ ակտերով ձևավորել մեր անկախ հանրապետության հիմքերը։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ բոլորիս շնորհավորել Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ»։ Վարչապետն իր խոսքում ընդգծել է նաև երիտասարդության որակյալ կրթություն ստանալու կարևորությունը. «Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում մրցակցային առավելություն ունենում են այն ազգերը, որոնք էական նշանակություն են տալիս կրթությանը և գիտելիքին։ Ժամանակակից աշխարհը, միայն զենք-զինամթերքի մրցակցություն չէ, այլև, առաջին հերթին, ինտելեկտուալ մրցակցություն է։ Եվ մենք կունենանք պայծառ ապագա, եթե այսօրվա հերոսը լինի կրթված, ինտելեկտուալ երիտասարդը։ Այդ առումով, կարծում եմ, մենք դեռևս անելիքներ ունենք»։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |