Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին25 օգոստոսի 2010 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և ամենայն հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնին: Ողջունելով պրն. Դեսալեյնի այցն հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը հաջողություն մաղթեց նրա աստվածահաճո և մարդասիրական առաքելությանը: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակություն հայտնեց ՄԱԿ-ի գրասենյակի և Մայր Աթոռի միջև ձևավորված համագործակցության համար, որի շնորհիվ համատեղ իրականացվել են բնապահպանական մի շարք ծրագրեր: Մասնավոր անդրադարձ կատարվեց փախստականների խնդիրներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանք հայտնեց այն զորակցության համար, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով ներկայացուցչությունը ցուցաբերում է փախստականների ընտանիքներին: Հանդիպմանը Վեհափառ հայրապետը պրն Դեսալեյնին ներկայացրեց հայոց եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությունը, ինչպես նաև եկեղեցու ներկայիս բազմակողմ գործունեությունը սոցիալական ոլորտում: Այս մասին հաղորդում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը:
Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն |