ՎԶԵԲ-ը մտադիր է ուսումնասիրել Թեղուտի արգելոցի հետ կապված իրավիճակը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) մոտ կայացել է Թեղուտի անտառը հատելու դեմ «SOS Թեղուտ» շարժման բողոքի ակցիան, որին ուղեկցել է ակտիվիստների հանդիպումը ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգի հետ:

Հանդիպումը կազմակերպվել է Վալերիու Ռազլոգի նախաձեռնությամբ` կապված պաշտոնական նամակի հետ, որը շարժման ակտիվիստներն ուղղել էին բանկի ղեկավարությանը:

«Քանի որ ՎԶԵԲ-ը հայտարարում է իր սոցիալ-բնապահպանական պատասխանատվության մասին, մենք կոչ ենք անում դադարեցնել ՎՏԲ Բանկին ֆինանսական միջոցներ հատկացնելը, որն իր գործունեությամբ խախտում է մի շարք ազգային և միջազգային իրավական նորմեր»,- PanARMENIAN.Net ի թղթկացի հետ զրույցում ասել է «Էկոլուր» կազմարկերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը:

Բողոքի ակցիան ընթացել է խաղաղ, առանց ոստիկանության միջամտության: Ռազլոգը լսել է նրանց և խոստացել նամակն ուղորդել Լոնդոն, որտեղ գտվում է բանկի գլխամասային գրասենյակը: Բանկի ղեկավարության որոշման մասին կհայտարարվի ավելի ուշ:

Պաշտոնական տվյալների համաձայն, արդեն հատվել է Թեղուտի անտառի 55 հա տարածք, նախատեսվում է հատել 350 հա: Սակայն, անկախ փորձագետների գնահատականով, հանքավայրի շահագործումը կհանգեցնի 2000 հա անտառի ոչնչացման:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---