Հայաստանի կրթության նախարարին չի մտահոգում, որ 2011թ. բուհերը դիմորդներ չեն ունենա

PanARMENIAN.Net - 2010-2011թ. 11-րդ դասարանի ոչ մի աշակերտի համար չի հնչի վերջին զանգը, սեպտեմբերի 7-ին հայտարարել է Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, էքստերռն քննություններ կարող են հանձնել միայն տարրական ու միջին դպրոցի աշակերտները, սակայն 11-րդ դասարանում «թռիչքներն» արգելված են, հակառակ դեպքում ավագ դպրոցը չի կայանա: Ավելին, առաջին դասարան դպրոցի տնօրենը կարող է ընդունել միայն այն երեխային, ում 6 տարին արդեն լրացել է, հակառակ դեպքում, նա կազատվի աշխատանքից:

2006 թ. ուսումնական տարվանից ի վեր Հայաստանում հանրակրթությունը սկսվում է 6 տարեկանից` տարրական դպրոց (1-4 դասարաններ), միջին դպրոց (5-9 դասարաններ), ավագ դպրոց (10-12 դասարաններ):

Նախարարը հայտնեց նաև, որ «արդեն 42 երեխա դարձել է իր ծնողների ցանկության զոհը», որոնց նախարարությունը թույլ է տվել շարունակել ուսումը 11-րդ դասարանում: Արմեն Աշոտյանը հավելեց, որ նրանցից 8-ն արդեն սովորում է, իսկ մյուսների ճակատագիրը կորոշվի մինչև սեպտեմբերի 15-ը, երբ նախարարությունն ամբողջական տեղեկատվություն կստանա հանրապետության մարզերից:

Ինչ վերաբերում է բուհերում ընդունելության քննություններին դիմորդների բացակայության դեպքում, ապա 2011թ. կսովորեն բոլոր նրանք, ով ցանկանում է բարձրագույն կրթություն ստանալ` քոլեջների, ուսումնարանների շրջանավարտները, բանակից զորացրվածները, այն մարդիկ, որոնք ցանկանում են երկրորդ բարձրագույն կրթությունը ստանալ, և այլոք, հայտարարել է նախարարը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---