Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ ստորագրել է մի շարք հրամանագրեր

Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ ստորագրել է մի շարք հրամանագրեր

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ ստորագրել է մի շարք հրամանագրեր: Մասնավորապես` Հանրապետության ղեկավարի հրամանագրով ճարտարապետ Լևոն Խրիստաֆորյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչում:

Մեկ այլ հրամանագրով, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերած անձնական խիզախության համար ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի պահակախմբի պետ, փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ Գևորգ Գիշյանը պարգևատրվել է Արիության մեդալով:

Երկարամյա և բարեխիղճ պետական-հասարակական գործունեության համար Մուրադ Մուրադյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Երկարամյա անբասիր աշխատանքի համար ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

ՀՀ անկախությանհռչակման 19-րդ տարեդարձի առթիվՀանրապետության ղեկավարի հրամանագրերով պարգևատրվել են նաև առողջապահության բնագավառում ունեցած վաստակի համար «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» ՓԲԸ-ի կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Անժելա Թամազյանը, ում շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:

Հայաստանի լողի հավաքականթիմերի գլխավորմարզիչ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետականինստիտուտի լողի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Իգոր Սաֆարյանին շնորհվել է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Երկարամյա և անբասիր պետական-հասարակական գործունեության համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Նարինե Բալայանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:

Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

Լոռու մարզիդատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սուրեն Առաքելյանը և Երևանի կայազորի զինվորական դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Աշոտ Մկրտչյանը օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---