Լավագույն խորոված պատրաստող կոչման համար Ախթալա քաղաքում մրցում էին հայերը, հրեաները, ուկրաինացիներն ու հույները19 սեպտեմբերի 2010 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Տասից ավելի խոհարարներ խորոված պատրաստելու իրենց վարպետությունը ցուցադրեցին Ախթալայում:Փառատոնին մասնակցում էին Հայաստանի տարբեր ռեստորանների վարպետ խոհարարներն ու անհատ անձինք: Խորովածի պատրաստման ողջ ընթացքը պահպանում էին Հայաստանի իրավապահները; “Այս տարի փառատոնն ավելի բարձր մակարդակով անցավ, թեև մենք դեռ շատ չլուծված խնդիրներ ունենք, սակայն տարեցտարի փառատոնն ավելի ու ավելի լավացնելու ենք”, - PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է “Հայկական խոհանոցի ավանդույթների պահպանում ու զարգացում” ՀԿ ղեկավար Սեդրակ Մամուլյանը: Նրա խոսքերի համաձայն, փառատոնի կազմակերպման ընթացքում որոշ տարաձայնություններ են առաջացել այն հարցում, որ երկու տարի անընդմեջ փառատոնը համընկել է այլ միջոցառումների հետ: “Մենք խոստանում ենք, որ մյուս տարի ամեն ինչ շատ բարձր մակարդակով է կազմակերպվելու”, - ասել է նա: Մամուլյանը նշել է նաև, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում սեպտեմբերի 23-ին ստեղծվելու է խորովածի ամենամյա փառատոնի կազմակերպման հատուկ կազմկոմիտե: Մրցութային հանձնաժողովը` Սեդրակ Մամուլյանի գլխավորությամբ, հայտարարել է ինը անվանակարգերում հաղթողներին; “Ազգային փոքրամասնությունների լավագույն խորոված” անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայաստանի հրեական համայնքը: Մրցույթին մասնակցել է նաև ուկրաինական համայնքը, իսկ որպես հրավիրված հյուրեր մասնակցել են հունական համայնքի ներկայացուցիչները: Հայտարարվել են նաև “Խորովածի լավագույն տեսքի համար”, “Նորարարական մոտեցման համար”, “Լավագույն սկսնակ և ավագ խոհարարներ” անվանակարգերի հաղթողները: Նրանք բոլորը պարգևատրվել են պատվո դիպլոմներով: Տոնակատարությանը մասնակցել են քաղաքի ողջ բնակչությունն ու հրավիրված հյուրերը:
Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |