«Չորս Կարիճ» հասարակական կազմակերպությունը շնորհավորել է հայերին անկախության օրվա առթիվ

PanARMENIAN.Net - «Չորս Կարիճ» մշակութային հասարակական կազմակերպությունը շնորհավորական ուղերձ է տարածել Հայաստանի Անկախության 19-ամյակի առթիվ: «Մենք հայտարարում ենք, որ Հայաստանն իր հազարամյա մշակույթով և պատմությունով չի կարող լինել մեկ այլ պետության իշխանության ներքո: Քանի որ Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի մի մասն է, և հայ մարդն իր էությամբ ազատ և անկախ է: Ոչ ոք չի կարող մեզ ենթարկել բռնատիրության, որովհետև ոչ մի պետություն չունի ոչ բարոյական իրավունք և ոչ առավելություն մեր ազգի հանդեպ, որով կարող է մեզ կառավարել: Հայերը և Հայաստանն իր մշակույթով սատարել են զարգացող աշխարհի հասարակությանը կերտել ազատ, հոգևոր և բարոյական արժեքների վրա հիմնված հասարակություն, որին ձգտում են քաղաքակիրթ և աշխարհիկ պետությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Չորս Կարիճ» մշակութային հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008 թվականին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---