Սփյուռքի նախարարությունը կառաջարկի ՄԱԿ-ին կոնվենցիա ընդունել սփյուռքի մասին

Սփյուռքի նախարարությունը կառաջարկի ՄԱԿ-ին կոնվենցիա ընդունել սփյուռքի մասին

PanARMENIAN.Net - «2011-ը կլինի սփյուռքի միջազգայնացման տարի»,- ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախարարության բացման երկրորդ տարեդարձին նվիրված մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, 2011-ին սփյուռքի նախարարության գլխավոր նպատակը կլինի հայկական սփյուռքի մասին կոնվենցիայի ստեղծումը, որի մասին առաջարկը կներկայացվի ՄԱԿ:

«Կարծում եմ, որ ոչ միայն հայկական սփյուռքը, այլև սփյուռքն ընդհանրապես պետք է ճանաչվի միջազգային կառույցների կողմից: Այդ նպատակով 2011-ին նախատեսվում է անցկացնել համաժողով, որի ժամանակ կհավաքվեն մեծ սփյուռք ունեցող երկրների պետական գործիչները: Համաժողովի ավարտին հայկական կողմը`որպես համաժողովի նախաձեռնող և կազմակերպիչ, ՄԱԿ-ին կներկայացնի համապատասխան փաստաթուղթ: Մեր սփյուռքը բազմալեզու է և բազմակրոն: Մենք պետք է նրա համար միասնական հարթակ ստեղծենք վստահության և համագործակցության համար»,- ասել է նախարարը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---