Շախտի քաղաքում օծել են կառուցվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Ռոստովի շրջանի Շախտի քաղաքում կայացել է կառուցվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու օծման և հիմնարկեքի արարողությունը, որն անցկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հատուկ գործուղված եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը ՀԱԵ Ռուսական և Նոր Նախիջևանի առաքելական եկեղեցու թեմերի հոգևորականության ուղեկցությամբ:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի մամլո ծառայությունը, արարողության ընթացքում ելույթ են ունեցել Շախտի քաղաքի «Անդրանիկ» Մշակութային կենտրոնի նախագահ Ալեքսանդր Մեսրոպյանը, Սուրբ Սարգիս եկեղեցու խաչ-քավոր Ալբերտ Բիչախչյանը, Շախտի քաղաքի քաղաքապետի տեղակալ Ֆյոդոր Խլեբնիկովը, Ռուսաստանի հարավում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, Արմավիր քաղաքի (Հայաստան) քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը և այլն:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---