Սյունիքի ու Արցախի սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդներն այսուհետ ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ իր այցի շրջանակներում այցելել է Գորիս քաղաքի «Զանգեզուր» սրտաբանական հիվանդանոց: Ինչպես հոկտեմբերի 16-ին լրագրողներին է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, բժշկական կենտրոնի շինարարության համար ծախսվել է 432,28 մլն դրամ, շինարարական աշխատանքները սկսվել են 2009թ. մայիսին և ավարտվել են ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Սրտաբանական հիվանդանոցի կառուցման հովանավորներն են «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Ֆրանսիայի հայ բժիշկների միությունը, Լիբանանի տեղական մարմիններն ու Լիբանանի կառավարության ղեկավարը: «Զանգեզուր» բժշկական կենտրոնը ախտաբանական ու պրոֆիլակտիկ ծառայություններ կտրամադրի, կարվի սրտի ստենտավորում, կգործի նաև արյան լաբորատոր հետազոտություն: 2 տարուց կլինիկան կընդլայնվի, ինչը թույլ կտա սրտի վիրահատություններ անցկացնել:

Ըստ Արա Վարդանյանի, կլինիկայի կառուցման վայրը պատահական չի ընտրվել, քանի որ, ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ սուր ինֆարկտով հիվանդներին միշտ չէր հաջողվում ժամանակին հասցնել Երևան, քանի որ նմանատիպ խնդիր կա նաև Արցախում: «Ուստի որոշվեց հիվանդանոցը կառուցել Գորիսում, ինչը թույլ կտա սպասարկել Սյունիքի ու Արցախի հիվանդներին»,-ասել է նա: 3-4 ամիս անց կլինիկան ամբողջությամբ կհագեցվի 1 մլն եվրո արժողությամբ ժամանակակից եվրոպական սարքավորումներով: Կլինիկան կունենա շտապ օգնության 5 մեքենա: Ընդհանուր առմամբ, «Զանգեզուր» սրտաբանական կլինիկայում կաշխատի 45 բուժաշխատող, որոնց թվում նաև «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում վերապատրաստում անցած մասնագետներ: Հիվանդանոցի հագեցվածությունը թույլ կտա օրեկան սպասարկել 16 ստացիոնար և 20 լաբորատոր հիվանդների, ավելին, կիրականացվի 6 զոնդավորում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---