Գարեգին Բ. Տաթևի ճոպանուղու բացումը բարի գործ է, որը կյանքի է կոչվել է հավատացյալ հոգու կողմից16 հոկտեմբերի 2010 - 18:17 AMT PanARMENIAN.Net - «Տաթևի ճոպանուղու բացումը բարի գործ է, որը կյանքի է կոչվել է հավատացյալ հոգու կողմից»,- հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն աշխարհում ամենաերկար ճոպանուղու գործարկման արարողության ժամանակ: Նրա խոսքերով, Տաթևի վանական համալիրն իր հիանալի գեղեցկությամբ հայկական ճարտարապետության բացառիկ նմուշներից է, դարերի ընթացքում այն եղել է հայոց հոգևոր կյանքի, գիտության և կրթության կենտրոնը: «Մենք բոլորս ուրախ ենք, քանզի ճոպանուղին կօգնի մեզ արագ և հեշտ հասնել Տաթևի վանական համալիր»,- ասել է նա: «Իր առաքելությամբ Տաթևի վանական համալիրը հավատի վեր հառնող հուշարձան է և Աստծո մոտ առաջնորդող ուղի, որը լի է աղոթքով և օրհնությամբ»,- ասել է Գարեգին Բ-ն: Նա նաև ավելացրել է, որ հայ ժողովրդի համար նոր օրհնություն և ուրախություն է այն, որ ճոպանուղու կառուցումն իրագործած բարեգործները նախատեսում են իրագործել նաև Տաթևի վերածնունդի ծրագիրը, որպեսզի վանական համալիրն ամբողջությամբ վերանորոգվի և շարունակի մնալ քրիստոնեական մշակույթի գանձը: ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության հավակնորդ Տաթևի համալիրը Հայաստանի հնագույն և ամենահեղինակավոր վանքերից է և աննախադեպ կարևորություն ունեցող կրթական կենտրոն: Իր ճարտարապետական, պատմական և բնական արժեքների շնորհիվ այն նաև միջոց է' շրջանում զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու համար: 50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» ծրագիրը նպատակ ունի համադրել համալիրի վանական և զբոսաշրջային արժեքը` շրջանը գրավիչ զբոսաշրջային ուղղություն դարձնելու համար, ինչը հիմք կլինի համայնքի բարգավաճման համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |