Հայաստանում ՁԻԱՀ-ով հիվանդ բանտարկյալները բողոքի ակցիա են անցկացրել

Հայաստանում ՁԻԱՀ-ով հիվանդ բանտարկյալները բողոքի ակցիա են անցկացրել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Երևանում ՀՀ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հաստատաությունում ՁԻԱՀ-ով հիվանդ շուրջ 10-15 բանտարկյալներ բարձրացել են տանիք և բողոքի ակցիա անցկացրել: Նրանք պահանջել են, որպեսզի իրենց ազատ արձակեն:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին Հայաստանի արդարադատության նախարարության մամլո քարտուղար Լանա Մշեցյանը, բողոքի ակցիան արդեն դադարեցվել է և մասնակիցների հետ անցկացվել է դաստիարակչական աշխատանք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---