Հայ վարորդները իրազեկ չեն իրենց իրավունքներին

Հայ վարորդները իրազեկ չեն իրենց իրավունքներին

PanARMENIAN.Net - 2011-ի հունվարի 1-ից Հայաստանում ընդհանուր առմամբ պարտադիր կարգով պետք է ապահովագրվեն 1430-1450 ավտոմեքենաներ, լրագրողներին մամլո ասուլիսում հայտնել է «Աքիլլես»Վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ էդուարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, դեռ երկու տարի առաջ սկսվել է ԱՊՊԱ-ի ներմուծման քննարկումը, բայց մինչև հիմա, օրենքի ընդունումից հետո, վարորդների իրազեկության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում, և մարդիկ չգիտեն իրենց իրավունքների մասին: Օրինակ, վարորդներից քչերը գիտեն, որ որոշ ժամանակ մեքենա չվարելու դեպքում 5 հազար դրամ վճարելով կարելի է ժամանակավորապես հանել այն հաշվառումից և հրաժարվել ապահովագրությունից:

Միաժամանակ Հովհաննիսյանը կարծում է, որ ԱՊՊԱ-ի մասին օրենքը ճիշտ է մշակվել և լավ է աշխատելու: «Վրաստանը պատրաստ չէր ԱՊՊԱ ներմուծմանը, ուստի ապահովագրման այդ տեսակը չեղյալ են համարել բազմաթիվ կեղծ պոլիսների պատճառով: Հայաստանում անցկացվել է մեծ նախապատրաստական աշխատանք և ստեղծվել է երկրի բոլոր ավտոմեքենաների բազա, որտեղից տեղեկատվություն է վերցնելու ճանապարհային ոստիկանությունը, և, հետևաբարար, կեղծ պայմանագրեր ներկայացնելն ուղղակի անհնար կլինի»,- ասել է նա:

Սույն թվականի հոկտեմբերի 18-ից ապահովագրական ընկերությունների կողմից վաճառվելու են ԱՊՊԱ պայմանագրեր: Հայտնի են դարձել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կողմից ընդունված և Կենտրոնական բանկի կողմից հաստատված ապահովագրավճարների մեծությունները:

Անձնական օգտագործման ավտոմեքենաների համար, որոնց շարժիչի հզորությունը չի գերազանցում 80 լ/վ, ԱՊՊԱ պայմանագրերը կարժենան 25 հազար դրամ, 81-140 լ/վ հզորությամբ մեքենաների համար՝ 32 հազար դրամ, 141-230 լ/վ՝ 41 հազար դրամ, 231 լ/վ համար՝ 46 հազար դրամ: Առավելագույն արժեքը կազմում է 42 հազար, 53 հազար, 67 հազար, 77 հազար դրամ համապատասխանաբար: Տաքսիների համար պայմանագրի նվազագույն արժեքը կկազմի 37 հազար, 46 հազար, 58 հազար, 66 հազար դրամ, իսկ առավելագույնը՝ 61 հազար, 76 հազար, 97 հազար և 110 հազար դրամ:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
---