Հայաստանում կներդրվի հեռաբժշկության համակարգ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր հեռաբժշկության ոլորտում` հեռաբժշկության համակարգի ներդրման ծրագրում ընդգրկված տարածաշրջաններում բուժսպասարկման որակի բարձրացման և մատչելիության ապահովման, ինչպես նաև բժիշկների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով:

Հուշագրի կնքման համար հիմք է հանդիսացել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համաձայնագիրը, որով նախատեսվում է երկու տարվա ընթացքում Հայաստանում իրականացնել հեռուստաբժշկության համակարգի փորձարարական ծրագիր Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ:

ՀՀ հեռաբժշկության համակարգի փորձարարական ծրագրի իրավասու մարմիներ են հանդիսանում ՀՀ առողջապահության և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները: Ծրագրի համակարգող և իրականացնող կազմակերպությունն է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ԲԲԸ-ն:

Ծրագրի առաջին տարում նախատեսվում է թիրախային հաստատություններում ձևավորել անհրաժեշտ հզորություններ, հաստատությունները հագեցնել անհրաժեշտ սարքավորումներով և անցկացնել անձնակազմի ուսուցման դասընթացներ: Ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել փորձարարական համակարգի գործարկում և արդյունքների մոնիտորիգ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---