2010թ. դեկտեմբերի 7-ից մինչեւ 2011թ. հունվարի 15-ը Սևանում արգելվել է արդյունագործական ձկնորսությունը

2010թ. դեկտեմբերի 7-ից մինչեւ 2011թ. հունվարի 15-ը Սևանում արգելվել է արդյունագործական ձկնորսությունը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ: Խորհուրդն ի գիտություն ընդունեց ՀՀ բնապահպանության նախարարության հաշվետվութունը` 2010թ. ընթացքում իրականացված անտառմաքրման աշխատանքների վերաբերյալ: Նշվեց, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ պամանագրեր են կնքվել ցամաքային հատվածում 102 հեկտարի մաքրման համար, որից ներկայումս մաքրվել է 71 հեկտարը: Ջրում եւ ճահճային հատվածում մաքրվել է 30 հա: Որոշվեց առաջիկայում ճշգրտել անտառմաքրման այս տարվա ծավալները եւ ամրագրել գալիք տարվա անելիքները:

Խորհուրդը քննարկեց եւ հավանության արժանացրեց «ՀՀ Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այն սահմանված կարգով կներկայացվի կառավարություն: Սեւանա լճի մինչեւ 1900.25մ նիշը գտնվող տարածքի 520 միավոր անշարժ գույքի իրավական կարգավիճակը ուսումնասիրելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը ներկայացրեց ուսումնասիրությունների արդյունքները: Վերոնշյալ 520 շինությունները բաժանվել են չորս խմբի` պետական սեփականություն հանդիսացող կառույցներ, օրինական շինություններ, օրինական տիրապետման տարածքների վրա գտնվող ինքնակամ շինություններ եւ ինքնակամ զբաղեցված տարածքների վրա գտնվող ինքնակամ կառուցված շինություններ: Ներկայումս 520-ից արդեն ապամոնտաժված է 73-ը: Որոշվեց ինքնակամ կառույցների ապամոնտաժման պահանջի մասին մինչեւ դեկտեմբերի 20-ը գրավոր միջնորդությամբ ծանուցել վերջին երկու խմբերի հասցեատերերին:

Խորհուրդը նաեւ քննարկեց եւ հավանություն տվեց Սեւանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում` 2010թ. դեկտեմբերի 7-ից մինչեւ 2011թ. հունվարի 15-ն արդյունագործական ձկնորսությունն արգելելու մասին ԲՆ հրամանի եւ այդ ուղղությամբ մի շարք գերատեսչությունների հետ համատեղ միջոցառումներ իրականացնելու ծրագրի նախագծերին: Դեկտեմբերի 4-ին փոխվարչապետը նաեւ խորհրդակցություն կանցկացնի «Սեւան» ազգային պարկում: Ինչպես հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, խորհուրդը որոշեց նաեւ երկու տարով երկարաձգել «Սեւան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանի աշխատանքային պայմանագիրը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---