ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարն անդրադարձել է բանակի վերաբերյալ որոշ հրապարակումներին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարն անդրադարձել է բանակի վերաբերյալ որոշ հրապարակումներին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին «Ժամանակ» թերթի տպագրած «Հերթական ինքնասպանությունը» հոդվածը հայոց բանակի վերաբերյալ հերթական ապատեղեկավությունն է: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ անդրադառնալով բանակի վերաբերյալ որոշ հրապարակումներին: «Ցավով պետք է նշեմ, որ այդ լրատվամիջոցը հասարակությանը տեղեկատվություն տրամադրելու իր առաքելության մեջ մեղմ ասած իր բարձրության վրա չէ: Այդ թերթը բանակը ամեն գնով վարկաբեկելը դարձրել է առօրյա աշխատանք և ընթերցողների լսարան ապահովելու միջոց»,-ասել է նա:

Հարկ է նշել, որ նոյեմբերի 17-ին նույն թերթում տպագրված «Զինվորն արդեն մահացել է» հոդվածը, որտեղ զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողը ներկայացվում է արդեն մահացած, ինչպես նաև նոյեմբերի 23-ին տպագրված «Մեր անունն է հայկական բանակ» հոդվածը, որտեղ զետեղված է 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմի ժամանակ սպանված վրացի զինվորի նկարը խոսում է այն մասին, որ այդ լրատվամիջոցը ոչ միայն չի պահպանում լրագրողական աշխատանքի տարրական նորմերը, այլև անցնում է բարոյականության բոլոր սահմանները, ասվում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---