Լիբանանում հարգանքի տուրք կմատուցեն Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

Լիբանանում հարգանքի տուրք կմատուցեն Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Լիբանանի հայ համայնքն ավանդույթի համաձայն միշտ հարգանքի տուրք է մատուցում 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը: Նրա խոսքով, դեկտեմբերի 7-ին Լիբանանի բոլոր հայկական թերթերը կանդրադառնան այդ ամսաթվին, իսկ կիրակի օրը բոլոր հայկական եկեղեցիներում երկրաշարժի զոհերի հիշատակին պատարագ կմատուցվի: Ընդ որում` Կանդահարյանը նշեց, որ Լիբանանի հայ համայնքը միշտ ակտիվորեն մասնակցել է Սպիտակ քաղաքի վերականգնողական աշխատանքներին, ինչպես նաև «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախագծերին, որոնք նույնպես ուղղված էին քաղաքի վերականգնմանը: Այդ համատեքստում նա նկատեց, որ եթե վերականգնողական աշխատանքների անցկացման նոր ծրագիր հայտնվի, ապա համայնքն անպայման կմասնակցի դրան:

1988 թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:14 - ին, Ռիխտերի սանդղակով 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժը հողին հավասարեցրեց Սպիտակ քաղաքը, ավերեց Լենինականը (Գյումրի): Զոհվեց 25 հազ. մարդ, մոտ 100 հազ. մարդ վիրավորվեց և հարյուրավորներ դարձան հաշմանդամ, ավելի քան 500 հազ. մարդ մնաց անօթևան:Սպիտակի երկրաշարժը աշխարհի խոշորագույն աղետների շարքին է դասվում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---