Արդեն հաստատվել է Հայաստանում Ճգնաժամային կառավարման կենտրոն ստեղծելու մասին ԱԻՆ կողմից ներկայացված հայեցակարգը

Արդեն հաստատվել է Հայաստանում Ճգնաժամային կառավարման կենտրոն ստեղծելու մասին ԱԻՆ կողմից ներկայացված հայեցակարգը

PanARMENIAN.Net - «ՀՀ նախագահն արդեն հաստատել է Ճգնաժամային կառավարման կենտրոն ստեղծելու մասին հայեցակարգը, որը նրան ներկայացրել է մեր նախարարությունը»,- դեկտեմբերի 8-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Նրա խոսքերով, սեյսմիկ ռիսկերին դիմակայելու համար անհրաժեշտ է միավորել բոլոր նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքը, քանի որ «մեկ նախարարությունն ընդունակ չէ դա միայնակ անել»:

Նա նշել է նաև, որ ԱԻՆ ազգային անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին ներկայացրել է Հայաստանում սեյսմիկ ծառայության զարգացման հայեցակարգ, որն արժանացել է Սերժ Սարգսյանի բարձր գնահատակին:

«Մենք պետք է ստեղծենք պետություն, որն ընդունակ է դիմակայել բնական աղետներին»,- նշել է նախարարը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---