Հայ փրկարարների աշխատավարձերը չեն պատրաստվում բարձրացնել

PanARMENIAN.Net - Փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձի բարձրացում 2011թ. չի նախատեսվում: Այդ մասին դեկտեմբերի 8-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

«ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձերի հարցը մեր թույլ կողմերից մեկն է: Հաջորդ տարի բարձրացում չի ակնկալվում: Սակայն, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է նախարարը:

Փրկարար ծառայության աշխատակցի միջին աշխատավարձը տատանվում է 55-80 հազար դրամի սահմաններում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---