Երևանում` նախագահական նստավայրի առջև, բողոքի ցույց կայացավ օտարալեզու դպրոցների բացման դեմ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ին Երևանում` նախագահական նստավայրի առջև, բողոքի ցույց կայացավ օտարալեզու դպրոցների բացման դեմ` մտավորականների, հասարակական կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ: Ցույցի մասնակիցները աշխատակազմի միջոցով Սերժ Սարգսյանին փոխանցեցին նախօրոք հարյուրավոր մարդկանց կողմից ստորագրված պահանջագիրը` չստորագրել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որն Ազգային ժողովն ընդունել է դեկտեմբերի 22-ին:

Նախորդ 8 ամիսների ընթացքում հազարավոր մարդիկ այս կամ այն կերպ իրենց անհամաձայնությունն էին արտահայտում օտարալեզու դպրոցների բացման մասին կառավարության ծրագրի հետ, նրանցից մի քանի հարյուրն առնվազն մեկ անգամ մասնակցել են բողոքի ցույցերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---