ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցան ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրություններ

ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցան ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրություններ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-28 Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցան ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրություններ: Ընտրությունները կայացան ԳԱԱ հինգ գիտական բաժիններում` մաթեմատիկայի և տեխնիկական գիտությունների; ֆիզիկայի և աստղաֆիզիկայի; բնական գիտությունների; քիմիայի և աշխարհագրության; հայագիտության և հասարակական գիտությունների:

Ինչպես հաղորդում է ԳԱԱ մամլո ծառայությունը, ակադեմիկոսի կոչում են ստացել ԵՊՀ պրոռեկտոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Գեղամ Գևորգյանը (մաթեմատիկա), ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արամ Շահինյանը (քիմիա), Բիոտեխնոլոգիական գիտահետազոտական ինստուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից-անդամ Աշոտ Սաղյանը (բիոտեխնոլոգիաներ) և Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը (տնտեսություն):

Թղթակից անդամ դարձան Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը և փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի հայ գրականության և մեթոդաբանության ամբիոնի վարիչ Աէլիտա Դոլուխանյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---