ՀՀՀ-ն ստուգում է հեռուստաալիքի եթերում գովազդի չարաշահման մասին դիտարկման տվյալները15 հունվարի 2011 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել մարմին, որը հետևելու է եթերում գովազդի բովանդակությանը: Նման կարծիք է հայտնել մամլո ասուլիսում Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Նրա խոսքերով, հեռուստաընկերությունների համար բարդ է մշտապես գովազդի դիտարկում անցկացնելը: Նման բաժին, Ալեքսան Հարությունյանի խոսքերով, կարելի է բացել Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում կամ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում: Միաժամանակ, «Ասպարեզ» լրագրողական ակումբը խախտումներ է բացահայտել ՀՀՀ հունվարի 1-ի եթերում: Ինչպես ասվում է ուսումնասիրության մեջ, հեռուստաալիքը խախել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, որի համաձայն, գովազդի ծավալը չպետք է գերազանցի ընդհանուր եթերային ժամանակի 7 տոկոսը, իսկ ՀՀՀ-ում գովազդը հունվարի 1-ին (ժամը 24:00-ից) կազմել է 2 ժամ 20 րոպե 28 վայրկյան (հաղորդումների ընդհանուր ծավալի 9.75 տոկոս): Ուսումնասիրության մեջ նաև խոսվում է գովազդային բլոկի ժամանակի երկարացման մասին (ավելի քան 10 րոպե), միաժամանակ, օրենքով գովազդային բլոկը չպետք է գերազանցի 5 րոպեն: Այդ տվյալները «Ասպարեզ» ակումբն ուղարկել է ՀՌԱՀ քննարկմանը: Ալեքսան Հարությունյանն, իր հերթին, հանձնարարել է ստուգել այդ տվյալները ՀՀՀ համապատասխան ծառայություններին: «Մենք ամանորյա տոների ժամանակ որոշել ենք հնարավորինս քիչ գովազդ ցուցադրել, սակայն եթե պարզվի, որ նորմայի գերազանցում է տեղի ունեցել, ապա մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ»,- ասել է նա: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |