Հայաստանի բնապահպանները դեմ են Երևանի Կենդանաբանական այգին Հրազդանի կիրճ տեղափոխելուն

Հայաստանի բնապահպանները դեմ են Երևանի Կենդանաբանական այգին Հրազդանի կիրճ տեղափոխելուն

PanARMENIAN.Net - Հայկական մամուլում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Երևանում առաջիկա տարիներին Հրազդանի կիրճի տարածքում ստեղծվելու է բուսաբանական և կենդանաբանական գոտի (200 հա), որը կարող է ձգվել մինչև Սևանա լիճ: Ընդ որում, լուրեր են պտտվում, որ այդ գոտին ստեղծվելու է արդեն գոյություն ունեցող կենդանաբանական այգու հաշվին: Ինչպես պարզել է PanARMENIAN.Net ի թղթակիցը Երևանի Բնապահպանության վարչությունում, այդ գաղափարը դեռ սաղմնային վիճակում է: «Այդ գաղափարը դեռ շատ «հում» է, ավելի որոշակի տեղեկատվությունը կհայտնվի ավելի ուշ: Դեռևս ընթանում են քննարկումներ և համապատասխան ուսումնասիրություններ»,- պատասխանել են քաղաքապետարանից և խոստացել, «Ինչ էլ որ ձեռնարկվի, կլինի ամենառացիոնալ որոշումը»:

Իր հերթին, բնապահպանները կարծիք են հայտնել, որ եթե այդ գոտին ստեղծվի ոչ թե կենդանաբանական այգու հաշվին, ապա այդ որոշումը միայն ողջունելի է: «Եթե նոր կենդանաբանական այգին ստեղծվի որպես լրացուցիչ այգի, ապա մենք միայն ողջունում ենք դա: Սակայն եթե նոր կենդանաբանական այգու ստեղծման արդյունքում մենք կորցնենք հինը, ապա դա արդեն բացարձակ անընդունելի է, առավել ևս, որ նման դեպքում կենդանաբանական այգու տարածքը, հավանաբար, կհատկացվի շինարարության համար»,- հաղորդել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, «Հանուն մարդկության կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:

Իր կողմից, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի աշխատակից, պրոֆեսոր Գոհար Հովհաննեսովան նշել է. «Մեր կենդանաբանական այգին ավանդույթ է, որը չի կարելի խախտել»:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---