Փողոցային առևտրով զբաղվողները բողոքի ցույց են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ

PanARMENIAN.Net - Փետրվարի 15, ժամը 12:30, ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ցույց անցկացրեցին փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները, որոնք ներկայումս զրկված են իրենց նախկին աշխատանքով հանապազօրյա հաց վաստակելու հնարավորությունից:

Բողոքի ակցիայի մասնակից էին նաև ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Լ. Ալավերդյանը և Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Կարինե Հակոբյանը:

Չնայած ակցիայի մասնակից շուրջ 70 քաղաքացիներ գրեթե մեկ ժամ տևած բողոքի ընթացքում պաստառները ձեռքերին վանկարկում էին` «Ամոթ, պահանջում ենք աշխատանք», և այլն, սակայն կառավարության շենք ելումուտ անող պաշտոնյաներից որևէ մեկը չմոտեցավ ցուցարարներին` լսելու նրանց պահանջը:

Այնուհետև ցուցարարները երթով շարժվեցին դեպի Միացյալ ազգերի կազմակերպության հայսատանյան ներկայացուցչություն, որտեղ նրանց պատասխանել են թե կառավարության հետ հանդիպման ժամանակ կբարձրացնեն այդ հարցը, հայտնում է փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների բողոքը համակարգող խումբը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---