Լեռնապատի գյուղապետը 2 մլն դրամ է պահանջում իրեն զրպարտելու համար

PanARMENIAN.Net - 2011 թ. փետրվարի 18-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ` Լեռնապատ համայնքի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի:

Վանո Եղիազարյանն իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի համար հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: 2010 թ. դեկտեմբերի 8-ին «Վանաձորյան խճանկար» թերթում տպագրված հարցազրույցում զետեղվել է Արթուր Սաքունցի կողմից իր հասցեին արված հայտարարություն, որն ըստ գյուղապետի զրպարտություն է:

Հայցվոր կողմը դատարանից պահանջում է զրպարտության համար պարտավորեցնել պատասխանողին նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև փոխհատուցել դատական ծախսերը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---