Հայաստանի կառավարությունը դուրս է գրել ջրօգտագործողների ընկերությունների պարտքերը

Հայաստանի կառավարությունը դուրս է գրել ջրօգտագործողների ընկերությունների պարտքերը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնցով նախատեսվում է անհուսալի ճանաչել և դուրս գրել ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց առաջացած դեբիտորական պարտքերը, հաստատել է դրանց անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը։

Վարչապետի դիտարկմամբ սա էական աջակցություն է տարիների ընթացքում պարտք կուտակած ջրօգտագործողների համար և լուծում է սոցիալական լուրջ խնդիր։ Որոշումը, սակայն, չի վերաբերում ընթացիկ վճարումներին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---