Հնդկաստանում նշվեց Վարդանանց տոնը

Հնդկաստանում նշվեց Վարդանանց տոնը

PanARMENIAN.Net - 2011 թվականի մարտի 3-ին Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարանում (Կալկաթա, Հնդկաստան) նշվեց Սրբոց Վարդանանց տոնը:

Հանդիսությունն սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետև Մարդասիրականի սաները հանդես եկան Վարդանանց քաջերին նվիրված բեմականացմամբ, ուր նրանք մարմնավորել էին Մեծ զորավարին ու նրա զինակիցներին: Իսկ երգչախմբի կատարմամբ հնչեցին Ավարայրի հերոսներին ձոնված շարականներ և երգեր:

Ձեռնարկը եզրափակեց հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը, որն ասաց. «Հանդիսությունն այնքան հուզիչ էր, որ մեզ 1500 տարի հետ տարավ, դեպի Ավարայրի դաշտ, և մենք ականատես եղանք Վարդանանց հավատքին ու հայրենասիրությանը…Վարդանանց քաջերը մեզ ավանդեցին հավատարիմ մնալ Հայ Եկեղեցուն և Մայր հայրենիքին»: Հայր Խորենը պատգամեց լինել արժանի զինվորը Սուրբ Վարդանի և վառ պահել Վարդանանց հիշատակը, հաղորդում է Հայոց մարդասիրական ճեմարանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---