Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Օծումն հիւանդաց» խորհրդի խնդիրը Հայ Եկեղեցում» գիրքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Օծումն հիւանդաց» խորհրդի խնդիրը Հայ Եկեղեցում» գիրքը

PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Օծումն հիւանդաց» խորհրդի խնդիրը Հայ Եկեղեցում» գիրքը:

Գիրքը նվիրված է Հայ եկեղեցու խորհուրդներից յոթներորդին` «Օծումն հիւանդացին», որի վերաբերյալ կան տարբեր իրարամերժ տեսակետներ: Այն մանրակրկիտ կերպով վերլուծում է Հիվանդաց կարգի պատմական ընթացքն ու ըստ այդմ կատարում կարևոր եզրակացություններ, որոնք ուղենշային կարող են համարվել խորհրդի գործնական վերականգնման ճանապարհին:

Գիրքը հրատարակվել է Անահիտ, Դրո, Շանթ, Անի և Մարկ Մանուկյանների` ի հիշատակ Աբրահամ Մանուկյանի մեկենասությամբ, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---