ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին

ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ/ODIHR) մարտի 10-ին կազմակերպում են վերանայման խորհրդաժողով, որի քննարկման առանցքում կլինի Հայաստանում «Դատավարությունների դիտարկում» ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից ներկայացված առաջարկությունների կատարումը:

Միջոցառմանը կմասնակցեն պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և իրավաբաններ:

Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները կանդրադառնան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մեկ տարի առաջ ներկայացված առաջարկությունների կատարման գործընթացին և կքննարկեն նրանց պատշաճ լինելը և արդյունքում մշակված օրենսդրական և գործնական նախաձեռնություննեը: Միջոցառումը արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ԵԱՀԿ ջանքերից է, հայտնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Վարշավա) ղեկավար Յանեշ Լենարչիչը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդես կգան բացման ելույթներով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---