Հայաստանում ՌԴ դեսպանատունն Օշականում բարեկարգում է ռուս մարտիկների հուշարձանը

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ սկսվել են 1827թ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորներին նվիրված հուշահամալիրի բարեկարգման աշխատանքները: Այդ ճակատամարտի արդյունքում Արևելյան Հայաստանն ազատագրվել է պարսկական լծից և միացել Ռուսաստանին, հաղորդում է Երևանում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը:

Այդ ժամանակ Օշական գյուղի մոտ տեղի է ունեցել արյունահեղ պայքար պարսկական գահի թագաժառանգ Աբաս Միրզայի բանակի և գեներալ-լեյտենանտ Ա. Ի. Կրասովսկու հրամանատարությամբ ռուսական ռազմական ջոկատի միջև: Օշականի մոտ տարած հաղթանակը հավերժացվել է 1833-1834թթ. հուշարձանով` ի պատիվ զոհված ռուս զինվորների:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---