Մայր Աթոռ Սբ Էջմիածինը մկրտություն է կազմակերպել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ մարտի 4-ին Քրեակատարողական հիմնարկների հովվությունը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կազմակերպեց մկրտության արարողություն:

Սա առաջին մկրտությունն էր, որ կատարվեց կալանավայրի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` կառուցված 2010 թվականինª հենց դատապարտյալների ուժերով:

21 դատապարտյալներ մկրտվեցին քրեակատարողական հիմնարկների նորանշանակ հոգևոր տեսուչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի, Հառիճավանքի վանահայր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի և Շիրակի թեմի հոգևոր սպասավոր Տ. Արշեն քահանա Սարգսյանի կողմից, հայտնում է Մայր Աթռի մամլո ծառայությունը:

«Դուք մկրտության միջոցով լվացվեցիք ոչ միայն ձեր մեղքերից, այլև Սուրբ Հոգու շնորհները ստացաք, որպեսզի կարողանաք ձեր հետագա կյանքը ապրել ըստ Քրիստոսի պատգամների ու պատվիրանների: Իսկ Քրիստոսի ամենամեծ պատգամը դա սերն էր», - նշեց Հայր Ռուբենն իր շնորհավորական խոսքում: Հայր Սուրբը հորդորեց մկրտվածներին աղոթքի մոջոցով մշտապես Աստծո ներկայությունն ունենալ իրենց կյանքում և վստահություն հայտնեց, որ այս մկրտությունը օրինակ կծառայի շատերի համար, կմատնանշի դժվարությունները հաղթահարելու և դարձի գալու ճանապարհը:

Այս առիթով մկրտվածներին փոխանցվեցին նաև մկրտության խաչեր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---