Ապրիլի 9-ին երևանցիները դուրս կգան ծառատունկի և շաբաթօրյակի

Ապրիլի 9-ին երևանցիները դուրս կգան ծառատունկի և շաբաթօրյակի

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր: Ակնկալելով համաքաղաքացիների ակտիվ մասնակցությունն այս գործում` Կարեն Կարապետյանը նշել է, որ կանաչապատման աշխատանքների կազմակերպումը պետք է լինի համակարգված և իրականացվի բոլոր վարչական շրջաններում: «Անհրաժեշտ է ներգրավել բոլորին, և կարևոր է, որ այն ինքնանպատակ չլինի: Պետք է ապահովել նաև այդ ծառերի հետագա խնամքը»,- շեշտադրել է քաղաքապետը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Երևան քաղաքի ոստիկանությանը վերջերս իրականացված ծառատունկից հետո արձանագրված նորատունկերի գողությունների դեպքերին արագ արձագանքելու և մեղավորներին բացահայտելու համար:

Կարեն Կարապետյանը հատկանշել է նաև բակերի բարեկարգման, կանաչապատման և խաղահրապարակների տեղադրման աշխատանքների իրականացումը:

«Մաքուր և բարեկարգ մայրաքաղաք ունենալու հարցում շատ կարևոր է նաև յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքն իր քաղաքի նկատմամբ>>,- նշել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Երևանի աղբահանության խնդրին: Քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի սանմաքրման վիճակը պետք է սկզբունքորեն փոխվի: Պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է առավել մեծ ուշադրություն դարձնել փողոցների և բակերի մաքրման աշխատանքներին. «Շատ գործառույթներ կան, որտեղ ակնհայտ են մեր բացթողումները, բայց կան նաև թերացումներ, որոնք ուղղակիորեն պայմանավորված են մեր համաքաղաքացիների անբարեխիղճ վերաբերմունքով»,-նշել է քաղաքապետը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---