Անահիտ Բախշյանը բացատրություններ է պահանջում Երևանի քաղաքապետից

Անահիտ Բախշյանը բացատրություններ է պահանջում Երևանի քաղաքապետից

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել Երեւանի քաղաքապետին` Երեւանի Ավան վարչական շրջանում կանաչապատ տարածքի վրա շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգի առնչությամբ: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Երեւանում կանաչ տարածքների պահպանման մասին Ձեր բոլոր ելույթները ողջունելի են: Սակայն, լրատվամիջոցներով հրապարակված երկու բաց նամակից տեղեկացել եմ, որ Երեւանի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասում` մայթի եւ փոստի շենքի միջեւ եղած կանաչ տարածքում սկսվել է շինարարություն, որի թույլտվության հրամանը` Հ.01/18-Վ-107-105, Դուք տվել եք»:

«2011 թվականի ապրիլի 4-ին, ժամը 11.30-12.00 անձամբ այցելել եմ վերոնշյալ տարածք, որտեղ լայն թափով իրականացվում են շինարարական աշխատանքներ: Ակնհայտ էր, որ շինհրապարակի վերածված տարածքը եղել է կանաչ գոտի` գազոն, ինչի մասին վկայում է սեւահողի առկայությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` խնդրում եմ 10-օրյա ժամկետում տրամադրել հետեւալ տեղեկությունները. վերոնշյալ հասցեի համար շինարարության թույլտվության հիմքերը, քաղաքի կամ համայնքի ճարտարապետական փորձաքննության արդյունքները, ո՞ւմ է պատկանում այդ հողակտորը, դուք անձամբ այցելե՞լ եք այդ տարածք, ինչպե՞ս կբացատարեք Ձեր խոսքի ու գործի միջեւ եղած այս տարբերությունը»,-ասվում է Անահիտ Բախշյանի Երևանի քաղաքապետին ուղղված նամակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---