«ԷկոԼուր». Geopromining Gold»-ը շարունակում է ապօրինի գործունեությունը Սևանի ավազանում

«ԷկոԼուր». Geopromining Gold»-ը շարունակում է ապօրինի գործունեությունը Սևանի ավազանում

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ստուգումներ չի անցկացրել «GeoProMining» ընկերությունում Հայաստանում վերջինիս 4-ամյա գործունեության ընթացքում: Այս մասին ասվում է նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի` «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությանն ուղղված պատասխան նամակում: «ԷկոԼուր»-ի հարցումը վերաբերում էր Սոտքումմանրող-ջարդող սարքի տեղադրմանը, որը հակասում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի` Սևանի ավազանում վերամշակման գործունեություն արգելող 10-րդ հոդվածին: «ԷկոԼուրի» տվյալներով, ընկերության գործունեությունը Սոտքում, հանքավայրի բաց եղանակով շահագործմանն անցնելը, հանգեցրեցին տասնյակ հազարավոր տոննա լցակույտերի գոյացմանը, որոնք պարունակում են տոքսիկության առաջին դասի տարրեր` անտիմոն, մկնդեղ, ինչպես նաև ռադիոակտիվ տարրեր, որոնք բնորոշ են նմանատիպ բազմամետաղային հանքերին: Հանքանյութի մանրացումը և բաժանումն արդեն իսկ արտադրական գործընթաց է` թեկուզ և առանց քիմիական մշակման:

«ԷկոԼուրը» նախարարության ուշադրությունն է հրավիրում այն բանի վրա, որ օրենքում ոչինչ չի ասվում քիմիական մշակման մասին, այլ պարզապես արգելվում է ցանկացած վերամշակման գործունեություն Սևանի ավազանում: Արդեն իսկ նկատվում է ընկերության գործունեության բացասական ազդեցությունը Սևանա լճի ավազանի վրա, և առաջին հերթին Սոտք գետի և ստորգետնյա ջրերի վրա: Սոտք գետի հատակային նստվածքում հայտնաբերվել են Սոտքի հանքավայրին բնորոշ տարրերի ՍԹԿ-ների գերազանցում:

«Չնայած նրան, որ վերը նշված ռիսկերը ուշադրության են առնվել, երբ«Geopromining Gold» ընկերությանը 2009թ. ամենաբարձր մակարդակով մերժվեցՍոտքում ոսկու հարստացման գործարան կառուցել, այնուամենայնիվ, 2011թ.փետրվարին ընկերությունը սկսեց իրականացնել իր մտադրության առաջին փուլը`հանքանյութի մանրոցման և առանձնացման սարքի տեղադրումը: Մեր կարծիքով, Բնապահպանության նախարարությունն իրավունք չունի իր գլուխնազատելու ոչինչ չնշանակող նամակներով` հաշվի առնելով Սևանա լճիառաջնահերթությունը և ռազմավարական նշանակությունը: Սևանա լճիպահպանման համար ծախսվում են հսկայական ռեսուրսներ, ձևավորվել ենտարբեր կառույցներ, ինչպիսք են` «Սևան» ազգային պարկը և նրան առընթեր ստեղծված Խորհուրդը, ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանի պահպանման փորձագիտականհանձնաժողովը, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերիհանձնաժողովը: Մենք հույս ունենք, որ բնապահպանության նախարար ԱրամՀարությունյանը կարձագանքի «Geopromining Gold» ընկերության ապօրինիգործունեության վերաբերյալ ահազանգին և համապատասխան ստորաբաժանումներին կհանձնարարի ստուգել Սևանի ավազանում «Geopromining Gold» ընկերության գործունեությունը ՀՀ օրենսդրության և «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն; Սոտքի հանքանյութին բնորոշ տարրերի պարունակության վերաբերյալ ջրի և Սոտք գետի հատակային նստվածքի ուսումնասիրություն անցկացնել, ինչպես նաև վերլուծել այն հատվածներից վերցված նմուշները, որոնք օգտագործվում են լցակույտերի տեղադրման համար»,- ասվում է «ԷկոԼուրի» մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---