Սամվել Ալեքսանյանի ձախորդ օրերը շարունակվում են. հրդեհ է բռնկվել նրան պատկանող «Փարվանա ռեստորանում» 7 ապրիլի 2011 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանում, որը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին խոշոր հրդեհ է բռնկվել:Այսօր Երևանի ժամանակով 18: 01 Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Փարվանա» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել: Ինչպես PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաղորդեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության լրատվական բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը, ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել փրկարարները: «Ներկա պահին դեպքի վայրում աշխատում է 8 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուխք. Նախնական տվյալներով այրվում է 500-600 քառ. մետր տանիքի տարածք: Հրդեհի մարման աշխատանաքները շարունակվում են»,- ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով, վիրավորներ չկան: Նշենք, որ այսօր` ապրիլի 7-ին կայացած ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստում որոշվեց կատարված դիտանցումների հիման վրա ուսումնասիրություններ սկսել շաքարավազի շուկայում: Հանձնաժողովը շուկայում գործող ներկրող և արտադրող ընկերություններից կպահանջի տեղեկատվություն իրենց գործունեության, և, մասնավորապես, գների բարձրացման հիմնավորումների վերաբերյալ: Այս քայլերը ուղղված կլինեն հիմնական ներկրող «Ալեքս Գրիգ» ընկերության դեմ, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |