Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիային նվիրված միջազգային գիտաժողովը12 ապրիլի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում, Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ապրիլի 12-ին տեղի ունեցավ «Աշխարհի լեզվական պատկերը» թեմայով երրորդ միջազգային գիտաժողովի բացումը: Գիտաժողովում բացման խոսքով հանդես եկան համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ ԱԳ նախարարի ֆրանկոֆոնիայի գծով խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մոզելեկը: «Այսօր շատ երկրների համար գլոբալիզացիայի պայմաններում շատ դժվար է պահպանել լեզուն սեփական երկրի տարածքում: Մենք խնդիր ենք դրել ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև շատ այլ երկրներում պահպանել մեր լեզուն և նրա ավանդույթները: Ֆրանսերենը մի լեզու է, որը հաճախ կիրառվում է քաղաքական և մշակութային վերնախավի շրջանակներում»,-գիտաժողովի ժամանակ ասաց Ռենոն: Գիտաժողովին մասնակցում են ԵՊԼՀ դասախոսներ, Ֆրանսիայի մի քանի համալսարանների, Բուլղարիայի «Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու» համալսարանի, Շվեյցարիայի Քոլեջ Գրանդսոնի և Մինսկի պետական լեզվաբանական համալսարանի ներկայացուցիչներ: Գիտաժողովը կշարունակի աշխատանքը մինչև ապրիլի 13-ը: Գիտաժողովի ընթացքում շոշափվելու են լեզվական ինքնության, լեզվական պատկերի հարցեր, կարվեն թարգմանչական վերլուծություններ, տեղի կունենա միջմշակութային երկխոսություն լեզվի միջոցով և այլն: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |