Orange-ը Հայաստանում ստեղծել է հիմնադրամ, որը կոչված է լուծելու բնակչության սոցիալական խնդիրները

Orange-ը Հայաստանում ստեղծել է հիմնադրամ, որը կոչված է լուծելու բնակչության սոցիալական խնդիրները

PanARMENIAN.Net - Orange Հայաստան ընկերությունն այսօր հրավիրված ասուլիսում պաշտոնապես հայտարարեց Հայաստանում Orange հիմնադրամի ստեղծման մասին:

Հայաստանում հիմնադրամը իր գործունեության շեշտը կդնի առողջության, հաշմանդամության, կրթության ոլորտների խդնիրների վրա: «Մեր նպատակն է օգնել մարդկանց ապրել ավելի լավ, հատկապես հաղորդակցության խնդիրներ ունեցող մարդկանց, աուտիզմով տառապող երեխաներին»,- ասաց Եվրոպայում, Միջին Արևելքում և Ասիայում հիմնադրամի ներկայացուցիչ Մարի Լիզա Դյուրբանը:

«Մենք ունենք հիմնադրամներ Սլովենիայում, Մոլդովայում, Լեհաստանում և այլ երկրներում: Հայաստանը 11րդ երկիրն է, որտեղ հիմնադրվում է Օրանժ Հիմանդրամ»,- ավելացրեց Մարի Լիզա Դյուրբանը:

«Մենք կարևորում ենք գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը: Ցանկանում ենք ականջալուր լինել երկրում առկա խնդիրներին»,-նշեց հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:

Orange հիմնադրամը գործում է 1987թ-ից և հանդիսանում է Orange խմբի բարեգործական և մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառույցը: Ներկայումս հիմնադրամն աջակցում է միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանն Եվրոպայում, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---